2012-05-20 16:12:30 |
Շիրակի մարզ: Կրկին Գյումրի
«Գյումրու կենտրանական զբոսայգում գտնվող Շինարարների պալատի արտաքին տեսքն այսօր»:
Փոխանցում է Արսեն Վարդանյանը
2012-05-18 21:39:31 |
Շիրակի մարզ: Գյումրի
«Բոլորին հայտնի Գյումրու Վարպետաց և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում է գտնվում այս շինությունը: Շենքի բեկորները հայտնվել են մայթերի վրա»:
Արսեն Վարդանյան
2012-05-16 22:02:52 |
Երևան: Հայրենական պատերազմի հաղթանակի հիշատակին նվիրված հուշարձանը
«Մալաթիայի «Սովետական Ժողովրդի Հաղթանակին Նվիրված» այս հուշարձանը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Հուշարձանի մակերեսը պատող սալիկները որոշ հատվածներում թափված են` հուշարձանին հաղորդելով անփույթ տեսք: Ցանկալի է միջամտություն:»
Լուսանկարները` Տաթևիկ Հարությունյանի
2012-05-13 13:14:35 |
Երևան: Ա. Մանուկյան փողոցում գտնվող հուշարձանը
«Ա. Մանուկյան փողոցի այս հուշարձանի անունը հայտնի չէ, ամեն դեպքում շրջակայքը պարզապես անփույթ վիճակում է»:
Տաթևիկ Հարությունյան
2012-05-10 20:51:49 |
Երևան: ԱՕՔՍ-ի շենքը
ՀՀ Մշակույթի նախարարությունը՝ ի դեմս Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի, համաձայնվել են քննարկել մի պայմանագիր, որը կհանդիսանա Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հուշարձան-շենքի պահպանության պահպանական պայմանագրին այլընտրանքային երաժխիք: Բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Փրկենք Հուշարձանները Նախագիծ
2012-05-09 11:11:29 |
Սյունիքի մարզ: ք. Գորիսի զբոսայգիներից մեկի մուտքը
«Իբրև մուտք այն չի ծառայում իր նպատակին, քանի որ ամբողջությամբ գտնվում է կեղտի ու գարշահոտության մեջ»:
Անահիտ Բաղդասարյան
2012-05-08 21:19:08 |
Սյունիքի մարզ: Գորիսի քաղաքի հուշարձանը
«Սա Գորիսի քաղաքի “Զանգեզուրում Սովետական իշխանության հաստատման համար հերոսաբար զոհված մարտիկներին" նվիրված հուշարձան է, որը տարիներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում: Այժմ ամբողջովին պատված է թփերով և կորցրել է իր նախկին տեսքը»:
Փոխանցում է Անահիտ Բաղդասարյանը
2012-05-07 19:37:03 |
Երևան: Այսօր քանդել են ԱՕՔՍ-ի շենքի մի հատվածը
«Այսօր ցավով արձանագրեցինք, որ քանդել են ԱՕՔՍ-ի շենքի ետնամասի մի հատվածը: Ի դեպ, քանդումը իրականացրել են առանց քարերը համարակալելու»:
Նարեկ Վան
Լրացուցիչ լուսանկարների հեղինակ` Հայկ Բիանջյան:
2012-05-06 21:41:30 |
Երևան: Տերյան 11, Աֆրիկյանների շենքը փլուզվում է
«Մի քանի օր առաջ այցելեցի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյան եղբայրների շենքը: Այն փլուզման եզրին է: Եթե ժամանակին եղել է քաղաքային ակումբ, ապա այսօր կարելի է ասել վերածվել է հասարակական զուգարանի, ուր բնակություն են հաստատել մի քանի թափառաշրջիկներ: Շենքի երկրորդ հարկի տանիքն ամբողջովին քանդվում է: Այն հատվածում, որտեղ ամառը դեռ բնակվում էին, այժմ ամբողջովին անմխիթար վիճակում է, անգամ վերև բարձրացող աստիճաններն են փլուզվել: Ընդ որում շենքի խողովակներից ջուր է հոսում, հարևանությամբ ամենայն հավանականությամբ հոսանքի լարեր են»:
Մանրամասն այստեղ ` http://organize-now.am/am/2012/05/06/3032/
Փոխանցում է Լուսինե Սարգսյանը
2012-05-06 11:42:46 |
Սյունիքի մարզ: ք.Գորիսի տապանաքարը
«Իրականում Գորիսի Քարահունջ գյուղում գտնվող այս տապանաքարը կախված է եղել գյուղամիջում: Նվիրված է Սովետական կարգերի դեմ մղված պայքարում դաշնակների կողմից գնդակահարված քարահունջեցիների հիշատակին: Ներկա դրությամբ այն իր տեղում չի, այլ ընկած է մի այլ տեղ»:
Մարիամ Մաթևոսյան
2012-05-05 11:36:28 |
Երևան: Մալաթիայում գտնվող հուշարձանի ներկա վիճակը
«Այս հուշարձանը գտնվում է Մալաթիայի Սուրբ Մաիամ Աստվածածնի եկեղեցու հարևանությամբ: Նվիրված է Հայրենական պատերազմի հերոսների հիշատակին: Արդի վիճակը բարվոք չէ»:
“Ծիրանի” ՀԿ
2012-05-03 22:05:31 |
Շիրակի մարզ: Գյումրու հերթական լքված հուշարձանը
«Այս արձանը գտնվում է Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում՝ «Արյան բանկի» պարիսպների կողքին: Շրջակայքում տեղադրվել են սպասարկման օբյեկտներ և արձանը մոռացվել է բնակիչների կողմից»:
Փոխանցում է Արսեն Վարդանյանը
2012-05-02 21:22:22 |
Շիրակի մարզ: Գյումրիի լքված հուշարձանը
«Այս արձանը կանգնեցված է Գյումրու նախկին 1-ին երաժշտական դպրոցի բակում: Շենքը երկրաշարժից փլուզվել է: Արձանի տարածքը ցանկապատված է և մոռացվել է բնակիչների կողմից»:
Արսեն Վարդանյան
2012-04-21 23:48:03 |
Երևան: Այս շենքը գտնվում է Ամիրյան փողոցում` ԱԳՆ-ի հարևանությամբ
Առանց մեկնաբանության:
Լուսանկարները` Նարեկ Վանի
2012-04-12 22:28:30 |
Շիրակի մարզ: Գյումրու «Ստրոմմաշինա» գործարանի զարդաքանդակն այսօր
«Սա Գյումրու «Ստրոմմաշինա» գործարանին պատկանող շենքի արտաքին պատերից մեկն է, որի վրա կան դեռեւս սովետական տարիներից մնացած զարդաքանդակներ: Զարդաքանդակներն ամբողջական չեն, այն վնասված է մասնակի»:
Արսեն Վարդանյան